«Մատրիցա» ֆիլմի հայտնի Nokia հեռախոսը վերադառնում է թարմացված տեսքով ու պարամետրերով - Amrakyan

четверг, 1 марта 2018 г.

«Մատրիցա» ֆիլմի հայտնի Nokia հեռախոսը վերադառնում է թարմացված տեսքով ու պարամետրերով

HMD Global ընկերությունը որոշել է թարմացնել ու վերաթողարկել հայտնի Nokia 8110 հեռախոսը: Թարմացված տարբերակի կոչվում է 8110 4G, ինչից հետևում է, որ այս մոդելն աշխատելու է 4G ցանցով: Հիշեցնեմ, որ նախորդ տարի Nokia-ն վերաթողարկեց նաև հայտնի 3310 հեռախոսը: Թարմացված 8110 4G հեռախոսը հասանելի կլինի երկու գույներով՝ սև և դեղին (Banana Yellow):
Nokia 8110 4G հեռախոսն ունի QVGA 2.4 դյույմանոց էկրան և 2ՄՊ հիմնական տեսախցիկ: Հեռախոսն ունի 1200 մԱ/ժ մարտկոց, ինչը բավականացնում է 48 ժամ երաժշտություն լսելու և 9 ժամ խոսելու համար:


Комментариев нет:

Отправить комментарий